Բելառուսը չի պատրաստվում «սպասարկու տղա» լինել, եւ Ռուսաստանում պիտի հասկանան դա: Այդ մասին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է Ազգային ժողովին ուղղված ուղերձում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Ուզում եմ, որ ռուսաստանցիները, հատկապես Ռուսաստանի ղեկավարությունը հասկանան, որ մենք սպասարկու տղա չենք լինի: Մենք ինքնուրույն, ինքնիշխան պետություն ենք, որոնք ձեզ հետ ապրում են նույն շենքում, բայց սեփական բնակարանն ունեն: Իմիջիայլոց, դրանք նաեւ Ռուսաստանի ներկայիս նախագահի խոսքերն են», — ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն հայտնել է, որ Բելառուսն ինքնուրույն, ինքնիշխան պետություն է, որը, պատկերավոր ասած, Ռուսաստանի հետ նույն շենքում է ապրում, բայց իր սեփական բնակարանն ունի»: Միաժամանակ նա ընդգծել է, որ երկու երկրի ժողովուրդները «եղել են եւ մնում են եղբայրներ»:
«Տհաճ է Ռուսաստանի որոշ` պատվերով աշխատող խոսնակներից լսել, թե մեզ մոտ մեղմ բելառուսացում ու էլի չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում. համարյա գլխիվայր շրջում: Միայն չգիտեմ, թե ինչը կարող ենք գլխիվայր շրջել » — ասել է Լուկաշենկոն` Ռուսաստանի առանձին ուժերի եւ կառույցների կոչ անելով «վերջ դնել այդ քաշքշմանը»:
«Մենք ո՞ւր պիտի շրջվենք: Մենք եղբայրներ ենք եղել եւ մնում ենք եղբայրներ,-շարունակել է նախագահը: Դա պատմականորեն, դարերով կանխորոշված է»:





























