Time ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակը: Ցուցակում «Առաջնորդներ» կարգում առաջին տեղը զբաղեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդը:
Երկրորդ տեղում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին է, աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց եռյակը եզրափակում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը չորրորդ տեղում է:
Միաժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 13-րդ տեղն է զբաղեցրել: Կանադայի նոր վարչապետ Ջասթին Տրյուդոն 15-րդ տեղում է: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնը 18-րդ տեղն է զբաղեցրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցակի 29-րդ տեղում է, նրան հետեւում է Թուրքիայի առաջնորդ Թայյիփ Էրդողանը: Ցուցակում վերջին տեղում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինն է, հայտնում է Gazeta-ն:





























