Գոլանի բարձունքները կմնան որպես Իսրայելի տարածք։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կամ պայմանագրի շրջանակներում կամ առանց դրա, բայց Գոլանի բարձունքները կմնան ինքնիշխան տարածքի մաս»,- ասել է Նեթանյահուն։
Բացի այդ, Իսրայելը իր անվտանգության կարմիր գիծ է անվանել Գոլանի բարձունքներում նոր ահաբեկչական ճակատն ու «Հիզբոլլահի» մոտ ժամանակակից զենքի առկայությունը։



























