Եվրամիությունը քննարկում է պատժամիջոցներ սահմանելու տարբերակը մակեդոնացի քաղաքական գործիչների դեմ, որոնք խանգարում են երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյայի:   

Նշվում է, որ հնարավոր պատժամիջոցների թվում է ԵՄ-ի անդամ հանդիսացող երկրներ այցելության արգելքը եւ այդ քաղաքական գործիչների հաշիվների սառեցումը: 

Աշխատակցի խոսքով, որը չի ցանկացել իր անունը հայտնել, Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը պիտի չեղյալ համարի համաներումը, որը նա իրականացրել էր երկրի` հանցագործությունների մեջ կասկածվող  56 քաղաքական գործչի նկատմամբ: 

«Մենք խորապես անհանգստացած ենք ներկայիս կառավարության անհեռատեսությամբ: Եվրամիությունը պատրաստ է քննարկել քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, որոնք արգելափակում են ճգնաժամի լուծումը: Մակեդոնիան շարժվում է միջազգային մեկուսացման ուղղությամբ», — ասել է ԵՄ-ի պաշտոնյան, հայտնում է Gazeta-ն: