Եվրամիության Խորհուրդը հավանության է արժանացրել սահմանային եւ ափամերձ պահպանության նոր ծառայության ստեղծման հարցը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք համաձայնության հասանք սահմանային եւ ափամերձ պահպանության եվրոպական գործակալության ստեղծման հարցով»,- նշել է միգրացիայի եւ քաղաքացիության հարցերի եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոլուպոսը:

Սահմանապահ նոր ծառայության մասին որոշումն ընդունվել է ԵՄ անդամ 28 պետությունների ՆԳ նախարարների մասնակցությամբ անցկացված համաժողովի արդյունքներով: