Սիրիայի հարցով Չինաստանի հատուկ բանագնաց Սե Սյաոյանը հաստատել է, որ Պեկինը սատարում է Սիրիայում խաղաղության եւ անվտանգության ապահովմանն ու առանց արտաքին միջամտության միջսիրիական երկխոսության հաստատմանն ուղղված Դամասկոսի գործողությունները: Այս մասին գրում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Սե Սյաոյանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են Սիրիայում տիրող ընթացիկ իրավիճակն ու խաղաղ կարգավորման հարցով բանակցային գործընթացը:
Հատուկ բանագնացը հավելել է, որ Չինաստանը գնահատել է ահաբեկիչների գրաված տարածքներում Սիրիայի քաղաքացիներին մարդասիրական օգնություն ապահովելուն ուղղված երկրի ղեկավարության վերջին հաջողությունները:




























