Մոլդովայի Սոցիալիստական կուսակցությունն այլ ընդդիմադիրների հետ Պավել Ֆիլիպի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը կբարձրացնի մայիսի 10-ից հետո: Այս մասին հայտարարել է սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոն, որի կուսակցությունը խորհրդարանում ամենախոշոր խմբակցությունն ունի:
Ըստ ՏԱՍՍ-ի, նա նշել է, որ հարցը քննարկել է նաեւ իշխող կոալիցիան ձեւավորած Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարիան Լուպայի հետ:
Նրա խոսքով, կառավարությանն անվստահության քվե հայտնելու նախագիծը Մոլդովայի խորհրդարանում կարձանագրվի մայիսի 10-11-ից հետո եւ կքննարկվի մայիսի երկրորդ կեսից ոչ ուշ:




























