Եվրախորհրդի Խորհրդարանակն վեհաժողովը բանաձեւ է ընդունվել, որում կազմակերպության անդամ երկրներին կոչ է արվում պատժամիջոցների «Սավչենկոյի ցուցակ» ներդնել: Այս մասին գրում է Gazeta-ն:
«Վեհաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք մասնակից են տիկին Սավչենկոյի ձերբակալությանը, ապօրինի պահմանը, դատավարությանը եւ ազատազրկմանը՝ մինչեւ նա ազատ արձակվի՝ առանց հետագա ազատազրկման»,- ասված է փաստաթղթում:
ԵԽԽՎ-ն նաեւ ողջունել է Լիտվայի կողմից հաստատված «Սավչենկոյի ցուցակը», որում 46 մարդ է ընդգրկված:




























