ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի ներկայությունը նրան համաշխարհային հարթակում ծանրակշիռ ուժ է ապահովում, գրում է The Telegraph-ը։
Օբաման նշել է, որ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցությունը բրիտանացի ընտրողների որոշելու հարցն է։ Օբամայի կարծիքով Եվրամիությունը չի սահմանափակում Բրիտանիայի ազդեցությունը, այլ մեծացնում է այն։
«Ուժեղ Եվրոպան սպառնալիք չէ Մեծ Բրիտանիայի համար։ ԱՄՆ-ը տեսնում է, թե ինչպես է Եվրոպայում ձեր հզոր ձայնը աշխարհում ուժեղ դիրքորոշում ապահովում նրան եւ ապահովում ԵՄ շահագրգռվածությունը Ատլանտիկայի մյուս կողմում դաշնակիցների հետ սերտ կապերի մեջ»,- ասել է նա։




























