Լեհաստանն առաջիկա մի քանի տարում 50 տոկոսով կմեծացնի բանակի թվակակազմը, գրում է Rzeczpospolita-ն։
Նման հայտարարություն է արել երկրի պաշտպանության նախարար Անտոնի Մացարեւիչը Բիգդոշե քաղաքում ՆԱՏՕ-ի ինտեգրացիոն ուժերի ներկայացուցչության բացման արարողության ժամանակ։ Նա նշել է, որ 2017-ի սկզբին արեւելյան թեւում տարածքային պաշտպանության 3 լրացուցիչ բրիգադ է ստեղծվելու։ Բացի այդ, կզարգացնեն նաեւ օպերատիվ ստորաբաժանումները։
Նախարարը նաեւ ընդգծել է Բիգդոշեում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության բացման կարեւորությունը, քանի որ հիմա Լեհաստանը լիարժեք պատրաստ է ընդունել դաշնակիցների զորքերը։




























