Թուրքիայի Թունջելի (Դերսիմ)-Էլազըղ (Խարբերդ) ավտոճանապարհին ապրիլի 22-ին նախօրոք տեղադրված ռումբ է պայթեցվել թուրքական զինվորական մեքենայի անցնելու ժամանակ։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Թունջելի-Էլազըղ ավտոճանապարհի զինվորական մեքենայի անցնելու ժամանակ քուրդ զինյալները պայթեցրել են ճանապարհին տեղադրված ռումբ։ Նշվում է, որ պայթյունի հետեւանքով սպանվել են 3 թուրք զինվորական։