Եթե խիստ խնայողության քաղաքականությունը շարունակվի՝ ԵՄ-ին սպառնում է երկարատեւ լճացում: Այս մասին ապրիլի 22-ին Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ, ԵՀ նախկին ղեկավար, տնտեսագիտության պրոֆեսոր Ռոմանո Պրոդին։
«Ճահճացման վտանգը կպահպանվի, եթե շարունակեն ոչնչացնել միջին խավը ու եթե հարստությունը մնա սակավաթիվ մարդկանց ձեռքերում: Առանց սպառումը խթանելու մենք նպաստում են դարավոր լճացմանը»,- համարում է Փրոդին:
Նա նշել է, որ «Եվրոպան՝ Իտալիայի հետ միասին մասամբ դուրս է եկել ճգնաժամային գոտուց»: «Բացասական միտումը բեկված է, բայց նման ցուցանիշներով անհնար է լուծել գործազրկության խնդիրը»,- ասել է քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով, ԵՄ-ն առայսօր խիստ խնայողության սխալ քաղաքականություն է վարում, որը Գերմանիան է պարտադրել: «Գերմանիայում աճի ցուցանիշները փոքր են, բայց դրանք ավելի փոքր են Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, որոնք ընդհանուր շահեր ունեն, բայց ի վիճակի չեն պայմանավորվել իրար հետ՝ ընդհանուր քաղաքականությունը փոխելու համար: Միակ եվրոպական կառույցը, որն այլընտրանքային քաղաքականություն է առաջարկում, ԵԿԲ-ն է»,- ասել է Պրոդին:
ԵՀ նախկին ղեկավար. ԵՄ-ին տնտեսական երկարատեւ լճացում է սպառնում

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն



























