Քաղաքական միավորումները, որոնք պաշտպանում են ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին, մոտ 1 մլն դոլար են ծախսել Twitter, Facebook, Reddit եւ Instagram սոցիալական ցանցերում անանուն հարձակումների դեմ հակազդելու համար, գրում է The Daily Beast-ը։

Հաղորդվում է, որ Հիլարի Քլինթոնի վրա Twitter-ում հարձակված ավելի քան 5 հազար մարդ, բացատրական նամակներ են ստացել։

Պարբերականը նաեւ կապ է հաստատել Reddit-ի մի օգտատիրոջ գետ հետ, որը պատմել է, որ այդ կայքից օգտվելու 4 տարիների ընթացքում երբեք այդքան շատ հաղորդագրություններ չի ստացել, որքան Քլինթոնի մասին մեկ գրառումից հետո։