Սերբիայում ապրիլի 24-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան։ Դրանք 1990-ին բազմակուսակցական համակարգի անցնելուց հետո կդառնան թվով 11-րդ խորհրդարանական եւ 7-րդ արտահերթ ընտրությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սկուպշինայում 250 մանդատի համար պայքարելու է 3270 թեկնածու՝ 20 կուսակցական ցուցակներից։ Փորձագետներն ու վերլուծաբանները միաձայն կանխատեսում են «Ալեքսանդր Վուչիչ. Սերբիան հաղթում է» կոալիցիայի հաղթանակը։ Կոալիցիան ձեւավորել է Սերբիայի առաջադիմական կուսակցության շուրջ՝ վարչապետ Ալեքսանդր Վուչիչի գլխավորությամբ։




























