ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տիկնոջ` Միշելի հետ հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհուն, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Daily Mail-ին:
Միշել եւ Բարաք Օբամաները ուղղաթիռով եկել են Վինձորյան պալատ, այնուհետեւ ուղեւորվել են լանչի` թագուհու եւ նրա ամուսնու` Ֆիլիպի հետ:
Լանչի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը թագուհուն շնորհավորել է 90-ամյակի առիթով: Թագուհին հոբելյանը նշել է ապրիլի 21-ին:





























