Ավստրալիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին կմասնակցեն ոչ միայն հայ համայնքի անդամներ, այլեւ մի շարք գիտնականներ եւ քաղաքական գործիչներ:
Հիշատակի երեկույթին ելույթ կունենա ռազմական պատմաբան, «Հայաստանը, Ավստրալիան եւ Մեծ պատերազմը» գրքի համահեղինակ Փիթեր Սթենլին:
Միջոցառմանը կմասնակցի նաեւ խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդերը, որը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին եւ պարբերական հայ համայնքին հուզող հարցերը բարձրացնում է խորհրդարանում: Վերջին շաբաթներին նա ուշադիր հետեւել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիային եւ հանդես եկել հրապարակային հայտարարություններով:
Միջոցառումներին կմասնակցի նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանդես եկող սենատոր Լի Ռիանոնը, իսկ Նոր Հարավային Ուելս նահանգի ֆինանսների նախարար Գլեդիս Բերեջիքլյանը կներկայացնի նահանգի վարչապետ Մայք Բերդին:
Այլ ներկաների թվում կլինեն նաեւ պատգամավորներ Դեւիդ Քլարքն ու Քորթնի Հուսոսը:





























