Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրն ապրիլի 25-ին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:

Այցի ընթացքում պետքարտուղարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Պետքարտուղարը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ժամը 10.30-ին: