Հնդկաստանի Փենջաբ նահանգի Բհատինդա քաղաքի արվարձանում 25-ամյա տղամարդն ինքնադատաստան է տեսել երկու տարի առաջ իր 7-ամյա դստերը բռնաբարած դեռահասի հետ:
Պարզվել է, որ ապրիլի 19-ին դատական նիստ էր նշանակված, որում պետք է քննվեր բռնաբարության գործը, սակայն հետաձգվել է: Նույն օրը տուժածի հայրը կասկածյալին առաջարկել է մոտոցիկլով նրան տեղ հասցնել, բայց տուն չի տարել: Չսպասելով դատական նիստին՝ հայրը դեռահասին ծեծել է, այնուհետեւ կտրել նրա ձեռքերը:
Ըստ Informing-ի, լսելով տղայի ճիչերը՝ տեղի բնակիչներն օգնության են հասել, ինչի շնորհիվ 17-ամյա դեռահասը ողջ է մնացել: Իրավապահները դեռեւս չեն պարզաբանում, թե ինչ պատիժ կարող է սպառնալ բռնաբարված աղջկա հորը:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում Հնդկաստանում ակտիվ պայքար է մղվում սեռական հողի վրա իրագործված հանցագործությունների դեմ: Երկրում բռնաբարողների նկատմամբ մահապատիժ կիրառելու մասին օրենք են ընդունել: Սակայն կանանց եւ երեխաների դեմ հանցագործությունները երկրում շարունակում են աճել՝ հասնելով տարեկան շուրջ 10 հազար դեպքի:





























