Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը եւ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը ապրիլի 22-ին Երեւանում այցելել են Եռաբլուր պանթեոն:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե չեխ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված հայ զինվորականների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:
Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Չեխիայի խորհրդարանի փոխնախագահն ի պատասխան լրագրողների հարցերին՝ նշել է. «Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է «Իսլամական պետության» ձեռագիրը»:





























