Ռուսաստանը համաձայնել է Կիեւին լրացուցիչ ժամանակ տրամադրել 3 մլրդ դոլարի եվրաբոնդերի շուրջ հայցի դեմ բողոքարկելու հարցում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը:

«Չնայած վերջերս Ռուսաստանի հնչեցրած հայտարարություններին, որ հրաժարվում է Ուկրաինային լրացուցիչ ժամանակ տրամադրել հայցի դեմ բողոքարկելու համար, որի մասին միջնորդություն էր ներկայացրել Ուկրաինան, եւ այդ հարցը պետք է լուծվի անգլիական դատարանում, դատական նիստի նախօրեին Ռուսաստանը, չնայած ուշացումով, ամեն դեպքում, հրաժարվել է այդ դիրքորոշումից եւ համաձայնել լրացուցիչ ժամանակ տրամադրել Ուկրաինային»,- ասված է հաղորդագրությունում: