Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) կազմի փոփոխության մասին: Հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում:
Փաստաթղթի համաձայն, ԱԱՊԽ կազմում ընդգրկվել են Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին եւ վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:
Նույն հրամանագրով, խորհրդի անդամի պարտականությունների կատարումից ազատվել են նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը եւ նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:





























