Կոնգրեսական Ադամ Շիֆը խորը անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ նախագահ Բարաք Օբաման հեռանալու է պաշտոնից՝ չկատարելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին խոստումը:

«Նախագահի համար, որն այդքան լավ գիտի պատմություն, որը սենատորի պաշտոնում եւ որպես նախագահի թեկնածու այդքան համոզիչ էր խոսում ցեղասպանության մասին, որը միշտ հանդես է եկել մարդու իրավունքների պաշտպանի դերում, առավել եւս անհասկանալի է լռությունն ու հանցակցի դերն ընտրելը: Լռել՝ Թուրքիայի համակրանքը շահելու համար, բարոյապես նույնքան արդարացված չէ, որքան անարդյունավետ»,- Facebook-ում գրել է Շիֆը:

«Դեռ քանի՞ վարչակազմեր (նախագահական - խմբ.) պետք է վախենան, ստիպված լինեն լռել, մինչեւ հասկանանք, որ այդ վերաբերմունքից Թուրքիան ավելի լավը չի՞ դառնա, իսկ բռնատիրական ռեժիմի վստահությունն ավելի կաճի՞»,- գրել է սենատորը: