Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «սխալ» է գործել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հաղորդավար Յան Բյոմերմանի վիրավորական բանաստեղծությունը կոչել է «գիտակցաբար հասցված վիրավորանք»: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Local-ը:
Մերկելը պարզաբանել է, որ «անձնական տպավորությունն» արտահայտելուց հետո հասկացել է, որ իր հայտարարությունը կարող է ընկալվել այնպես, կարծես ինքը չի գնահատում խոսքի եւ մամուլի ազատությունը:
Ամեն դեպքում, կանցլերը հավելել է, որ ինքն «իրավացի է» գործել, երբ Թուրքիայի կողմից համապատասխան բողոքից հետո թույլատրել է Բյոմերմանի դեմ հետաքննություն անցկացնել:





























