Կանադայի Բրայթոն քաղաքի բնակիչները ոստիկանություն են կանչել հարեւանի եւ նրա թութակի միջեւ վեճի պատճառով։ CBC.ca-ի տեղեկություններով՝ հարեւանները կարծել են, թե նա վիճում է կնոջ հետ։

Ոստիկանություն է դիմել միանգամից մի քանի մարդ, որոնք պնդում էին, թե իրենց հարեւանը բարձր վիճում է կնոջ հետ եւ սպառնում է սպանել նրան։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները տղամարդու տանը նրանից բացի ոչ ոքի չեն գտել։

«Մենք տեսանք, որ տան տերը բղավում է իր թութակի վրա։ Նա ալկոհոլ էր խմում, սակայն թութակին ոչինչ չէր սպառնում»,- ասել են ոստիկանները։

Տղամարդու նկատմամաբ որեւէ միջոց չի ձեռնարկվել։