ԱՄՆ Ջորջիայի նահանգում հրաձգության մեջ կասկածվող անձը ենթադրաբար ինքնասպան է լինել, հայտնում է News 12-ը։

Ոստիկանության նախնական տեղեկություններով՝ հրաձգությունը կազմակերպել էր Ուեյն Էնթոնի Հոուսը։ Միջադեպից հետո ոստիկանության աշխատակիցները գնացել են կասկածյալի բնակության վայր, որտեղ նրան մահացած են գտել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջորջիա նահանգի Ափլինգ քաղաքում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել: Հրաձգության չորս զոհերը տեղում են մահացել, հինգերորդն էլ մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին: Հայտնի է դարձել, որ զոհերից երկուսը կին են: