Մեքսիկական Կոացակոալկոսե քաղաքի Pemex նավթագազային գործարանում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է: Հիվանդանոցում մահացել են եւս երեք տուժածներ, այսպիսով զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 27:

Իշխանությունների տվյալներով անհետ կորած են մնում 19 աշխատակիցներ: 13 վիրավորները ծանր վիճակում են գտնվում, դրա համար էլ զոհերի թիվը մոտ ժամանակներս կարող է աճել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը Մեքսիկայում Pemex նավթագազային գործարանում պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով, միջադեպի պատճառը գազի արտահոսքն էր: