Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին չի ակնկալում, որ Վարշավայում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին որոշում կկայացվի։
Նրա խոսքով՝ գագաթնաժոովի ամենահաջող արդյունքը կլինի երկրի պաշտպանունակության մեծացումը եւ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններում նոր դրական բնագավառների մասին զեկույցը։
«Այո, ես չեմ սպասում, որ Վարշավայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին որոշում կկայացվի, ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը սխալ ակնկալիքներ ունենա, չեմ ուզում ինչ-որ մեկին հիասթափեցնել։ Մենք պետք է իրատես լինենք»,- ասել է նախարարը «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։




























