Բրյուսելի Մոլենբեկ համայնքում ձերբակալվել է Ֆրանսիայի մի քաղաքացի, որը փորձել է կապ հաստատել Սիրիայում կռվելու համար մուսուլման գրոհայինների հավաքագրող անձանց հետ։
Մոլենբեկ ժամանելով՝ երիտասարդը սկսել էր հարցուփորձ անել, թե ինչպես հասնել մզկիթ։ Նա ասել է, որ ժամանել է Ֆրանսիայից, որպեսզի մեկնի Սիրիա՝ «ազնիվ գործի համար» կռվելու, գրում է Derniere heure-ը։
Անցորդներից մեկը համաձայնել է ֆրանսիացուն ուղեկցել մինչեւ մզկիթ, սակայն դրանից հետո անմիջապես ոստիկանություն է զանգել։
Ոստիկանությունը նրան տեղափոխել է փակ կենտրոն, որտեղից մոտ ժամանակներս կհանձնի Ֆրանսիայի իրավապահ մարմիններին։




























