Արեւմուտքը ինչ-որ չափով մեղավոր է Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի համար, սակայն չի կարելի ասել, որ մեղքը միայն նրանն է։ Aurora Dialogues քննարկման բացման ժամանակ նման կարծիք է հայտնել Նոբելյան մրցանակի դափնեկր Շիրին Էբադին։

Իրավապաշտպանի կարծիքով՝ մարդու իրավունքների ոտնահարման եւ տապալումների պատճառներին կարող են տարբեր գործոններ նախորդել՝ պատերազմ, ճգնաժամ, բռնապետություն։ Վերջինը հատկապես բնորոշ է Մերձավոր Արեւելքին։

Իրավապաշտպանը հարցադրում է արել, թե ինչու հենց աշխարհի այդ մասում է բռնապետությունն այդքան հաճախ դրսեւորվում։ «Երբ տարածաշրջանում ինչ-որ մեկը նախագահ է դառնում, չի ցանկանում հրաժարվել իշխանությունից։ Դա ժողովրդավարության թույլ մշակույթի հետեւանք է այլ ոչ թե Արեւմուտքի մեղքը»,- ասել է նա։

«Մենք չենք ասում, որ նրանք առհասարակ մեղք չունեն։ Ինչ-որ առումով Արեւմուտքը մեղավոր է։ Բայց քաղաքացիական հասարակությունը այդ երկրներում բավականաչափ ջանքեր չի գոծադրում»,- նշել է իրավապաշտպանը։