Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեծ չարիք, այլեւ հանցագործություն է եղել: Այս մասին ապրիլի 23-ին հայտնել է ԱՄՆ Դելավերի համալսարանի պրոֆեսոր Աարոն Ֆիխթելբերգը, ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ:
Նրա խոսքով, ցեղասպանությունը ամենադաժան հանցագործությունն է մարդկության դեմ, որը ենթակա է դատական հետապնդման : Ցեղասպանության կատարածի նկատմամբ վերաբերմունքը, շեշտեց նա, այնպիսին չէ, ինչպիսին սովորական հանցագործի նկատմամբ: «Ցեղասպանությունները չեն դադարի որքան էլ որ մենք քրեականացնենք դրանք: Շատերն անպատիժ կմնան, քանի որ ոմանք չեն ուզում գործել: Հայերի կոտորածները ցեղասպանություն անվանելու թուրքերի դժկամությունը մեծամասամբ օգնում է մեզ հասկանալ, թե ինչու է քրեականացումը ցեղասպանության խորհրդանշական քաղաքականություն ձեւավորում: Նրանք հասկանում են քրեականացման խորհրդանշական հետեւանքները»,-շեշտել է Աարոն Ֆիխթելբերգը:




























