Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանի վրեժը պետք չէ անպայման սխալ համարել։ Այս մասին ապրիլի 23-ին՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, ասել է ԱՄՆ Դելավերի համալսարանի պրոֆեսոր Աարոն Ֆիխթելբերգը։
Նրա խոսքով՝ պետությունը որոշակի գործողություններ է ձեռնարկում նման դեպքերում, սակայն ոչ պետական անձինք նույնպես համապատասխան քայլեր են կատարում։ «Այդ տեսակետից օսման առաջնորդների ոչնչացումը որոշ իմաստով արդարացված է»,- ընդգծել է Աարոն Ֆիխթելբերգը։




























