Սարսափելի իրականությունն այն է, որ աշխարհում բնակության վայրերից հեռացած մարդկանց քանակն ավելի մեծ է, քան երկրորդ համաշխարհայինից հետո: Այդ մասին հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր անդամ Հարետ Էվանսը Երեւանում տեղի ունեցող «Aurora Dialogues» քննարկումների ընթացքում:
Էվանսը նշել է, որ ներկայումս աշխարհում 48 մլն ներքին տեղահանված մարդ կա եւ 16 մլն` արտաքին: Նրանց զգալի մասը կազմում են Մերձավոր Արեւելքից փախստականները:
Խոսելով կոնկրետ սիրիական ճգնաժամի մասին, նա նշել է, որ միջազգային հանրությունը չի ընդունել սեփական պատասխանատվութունը եւ չի կատարել պարտավորությունները: «Այդ իրադարձությունները կաթվածահար են արել նրան», - արձանագրել է Էվանսը` հավելելով, որ ԻԼԻՊ-ն օգտվել է այդ իրավիճակից:
Էվանսի խոսքով, ճգնաժամի հանգուցալուծման հիմնական ուղղությունը պիտի լինեն քաղաքական բանակցությունները: «Իրականությունն այն է, որ մեծ հակամարտությունը հազվադեպ է հանգուցալուծվում ռազմական ուղիով: Այն կարծիքը, թե հաղթում են չարագործները` ուժի միջոցով, սխալ է. նրանք պարտվում են երկարաժամկետ հեռանկարում: Սակայն դա քաղաքական դիմացկունություն է պահանջում եւ դիվանագիտական ռեսուրսներ» – նշել է նա:




























