Կասպից ծովի Թուրքմենստանի տարածքային ջրերում բոցավառվել է ռուսաստանյան տանկերը` Ատրախանից մոտ 800 կմ հեռավորության վրա: Բոցավառված տանկերի վրա, նախնական տվյալներով, մեկ մարդ է զոհվել:
«Նախնական տվյալներով, զոհվել է այրվող տանկերի անձնակազմի 11 անդամներից մեկը», — «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է աղբյուրը արտակարգ ծառայություններից:
Նրա խոսքով, անձնակազմի մնացած 10 անդամը տարհանվել են մոտերքում գտնվող նավի վրա: Նշվում է, որ տանկերում նավթամթերք չի եղել, այն լի է եղել ջրով:




























