Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկան երկրի քաղաքացիներին անգլերեն սովորելու կոչ է արել:
«Ուկրաինան բաց է ժամանակակից աշխարհի առաջ, իսկ ժամանակակից աշխարհը՝ Ուկրաինայի համար: Բոլորը պետք է տիրապետեն համաշխարհային հաղորդակցության լեզվին՝ անգլերենին: Learn English - grow fast! (Սովորիր անգլերեն՝ ավելի արագ կաճես) »,- գրել է նա իր Facebook –ում ապրիլի 23-ին:
Նշենք, որ ապրիլի 23-ին ՄԱԿ-ի որոշումով նշվում է Անգելերի միջազգային օրը Ապրիլի 23-ը անգլիացի մեծանուն գրող ու բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան օրն է:





























