Ընդունելով «Այլեւս երբեք» հրամայականը՝ մենք պետք է իմանանք, որ ցեղասպանությունը վերադառնումէ նոր ձեւերով: Այս մասին ապրիլի 23-ին ասել է ԱՄՆ Ռաթգերյան համալսարանի մարդաբանության ու գլոբալ հարցերով պրոֆեսոր Ալեքս Հինթոնը «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ:

Նրա խոսքով ցեղասպանությունների կանխումը մեծ կարեւորություն ունի: «Ինչպե՞ս կանխել ցեղասպանությունը: Ենթադրենք ցեղասպանությունը երկճանապարհ ուղի է համակարգչային համակարգում: Երճանապարհ ուղին ավելի արագ է, այն խուսափում է նեղ տեղերից: Ցեղասպանությունների կանխումը նույնպես պահանջում է նման երկճանապարհ համակարգ: Ոմանք չեն ուզում գործ ունենալ նման համակարգի հետ ու հաճախ իրենք իրենց փակում են փղոսկրյա աշտարակներում»,-նշել է Ալեքս Հինթոնը: