Հնդկաստանում երկու շաբաթվա ընթացքում շոգին զոհ է գնացել առնվազն 220 մարդ: Հարավային նահանգներում ամենաբարդ իրավիճակն այն է, երբ ջերմաստիճանի ցուցիչը բարձրանում է ռեկորդային +47,5 աստիճանից վեր:
Երկրի առողջապահության նախարարությունը ահազանգ է հնչեցնում. 330 մլն մարդ խմելու ջրի պակաս է զգում: Իշխանությունները տարածաշրջանում արտակարգ իրավիճակի ռեժիմ են հայտարարել: Բնակիչներին խորհուրդ են տալիս ցերեկը տանից դուրս չգալ: Ամբողջ երկրում ջրի անվճար տրամադրման կետեր են բացվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Օդերեւութաբանների խոսքով, արդեն երրորդ տարին շարունակ մուսոնային անձրեւների ընթացքում չափազանց քիչ տեղումներ են լինում: Դրա հետեւանքով երաշտը վրա է հասնում մեկ ամսով շուտ: Հնդկաստանում 2016-ի ամառը խոստանում է շոգ լինել վերջին հարյուր տարվա ընթացքում:




























