Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ արդեն հաջողվել է պայմանագրային զինվորական ծառայության համար 22 հազար զինվորական հավաքագրել, հերթական մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկա: 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշել է նոր մոբիլիզացիայի փոխարեն, բարձրացնել ուկրաինական զինվորականների աշխատավարձը: Այդ մասին նա գրել է իր    Twitter-ում:

«Ես որոշել եմ մոբիլիզացիայի նոր ալիք հայտարարելու փոխարեն, կտրուկ ավելացնել ուկրաինական զինվորականի ֆինանսական ապահովումը» — ասված է Ուկրաինայի նախագահի հաղորդագրության մեջ:  

Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ արդեն հաջողվել է պայմանագրային զինվորական ծառայության համար  22 հազար զինծառայող զինվորագրել, այնպես որ մոբիլիզացիայի հերթական ալիքի անհրաժեշտություն չկա: