Աշխարհի պետությունները պիտի համագործակցեն, որպեսզի միջոցներ ձեռք առնեն նոր ցեղասպանության կանխարգելման համար: Այդ մասին ապրիլի   23-ին հայտնել է Հռոմի համալսարանում միջազգային իրավունքի եւ Եվրոպական միության իրավունքի պրոֆեսոր Լա Սապիենցա Էնցո Կանիցցարոն, ելույթ ունենալով «Ցեղասպանության հանցագործության դեմ» II Գլոբալ ֆորումին: Նրա խոսքով, ցեղասպանությունը կանխարգելելու պարտավորությունը բավականին բարդ է:  «Սա պետության պատասխանատվության միջազգային համակարգերի մաս է կազմում: Դա բխում է  jus cogens հիմնական պարտավորություններից: Այդ սկզբունքն ինքնին կանխարգելիչ է», - նշել է Կանիցցարոն:  (ֆոտոռեպորտաժ)