Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել սուզանավից:

Հարավային Կորեայի շտաբների ղեկավարների հանձնաժողովի տվյալներով արձակման ժամանակ սուզանավը Ճապոնական ծովում էր: Առայժմ անհայտ է, արդյոք փորձարկումը հաջող է եղել, թե ոչ, հայտնում է «Ռյոնհափը»:

Հունվարի սկզբին Հյուսիսային Կորեան հրապարակել է ծովային տեղակայման բալիստիկ հրթիռի արձակման տեսագրությունը, որը անցած տարվա դեկտեմբերի 21-ին է արվել: Տեսագրությունում երեւում է հրթիռի գրեթե ուղղահայաց մեկնարկը: Հարավային Կորեայի հրամանատարությունն այն ժամանակ հաստատել էր, որ ԿԺԴՀ-ն սուզանավերի համար բալիստիկ հրթիռի է փորձարկել: