Եգիպտոսի դատարանն ապրիլի 23-ին մինչեւ մայիսի 7-ն է հետաձգել Մուհամեդ Մուրսիի` երկրի նախագահի պաշտոնից հեռացման գործի վերաբերյալ դատավճռի կայացումը, վերջինս մեղադրվում է Կատարի օգտին լրտեսության համար:   

Դատարանը պիտի որոշի, թե արդյոք Մուրսին եւ եւս տասը մարդ, որոնք նրա հետ անցնում են այդ գործով, իրականում Կատարին գաղտնի փաստաթղթեր են փոխանցել:   

Կատարը մեկն էր այն հիմնական երկրներից, որոնք աջակցում էին Մուրսիին` «Մահմեդական եղբայրներ» շարժման ներկայացուցչին եւ Եգիպտոսի առաջին նախագահին, որն ընտրվել էր Հոսնի Մուբարաքի` իշխանությունից հեռացումից հետո, նշում է   «Ինտերֆաքսը»:

Մուհամմեդ Մուրսին երկրում իշխել է մոտ մեկ տարի: 2013-ին նա իշխանությունից հեռացվել է ռազմական հեղաշրջման հետեւանքով, ինչից հետո կալանքի է առնվել:   Կատարի հետ անօրինական համագործակցությունից բացի, Մուրսիի նկատմամբ մի շարք  այլ լուրջ մեղադրանքներ են առաջադրվել, որոնցով նա մահվան է դատապարտվել, ցմահ բանտարկության եւ   20 տարվա ազատազրկման: