Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Ֆրանսիայի հյուսիսում` Նոնանկուր քաղաքում գտնվող բնակելի շենքերից մեկում: Տվյալներ կան զոհվածների եւ վիրավորների մասին:
Հաղորդվում է շենքի ավերման մասին, որոշ զոհեր կարող են փլատակներում լինել հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով FrancetvInfo-ին:
Նախնական տվյալների համաձայն, պայթյունի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով TF1-ին:




























