Էկվադորում Դայկո անունով շունը փրկարարներին օգնել է երկրաշարժից հետո փլատակների տակ 7 մարդու գտնել եւ փրկել: Ավելի ուշ շունը ջրազրկումից մահացել է: Այս մասին գրում է El Universo պարբերականը:

Փրկարարները փորձել են վերակենդանացնել իրենց օգնականին, բայց ապարդյուն: «Շնորհակալություն, Դայկո, քո հերոսական աշխատանքի համար Պելերնալեսում եւ փրկարարական այլ աշխատանքներում»,- ոսկեգույն լաբրադորին երախտագիտություն են հայտնել փրկարարները:

Ըստ Lenta-ի, Դայկոն 4 տարեկան էր եւ արդեն հասցրել էր 3 տարի աշխատել հրշեջ ծառայությունում:

Էկվադորում 7.8 մագնիդուտով երկրաշարժը գրանցվեց ապրիլի 17-ի գիշերը: Վերջին տվյալներով, աղետի հետեւանքով 570 մարդ է զոհվել: