Հայերն ապացուցեցին, որ ուժեղ եւ հպարտ ժողովուրդը կարող է վերապրել: Այդ մասին ապրիլի 23-ին հայտնել է Չեխական Հանրապետության փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը, ելույթ ունենալով «Ցեղասպանության հանցագործության դեմ»  II Գլոբալ ֆորումին:

Նրա խոսքով, մինչ շատերը փորձում են խմբագրել պատմությունը, քաղաքական գործիչները պարտավոր են պաշտպանել այն, պահպանել արժեքները հաջորդ սերունդների համար, հիշել բացասական էջերը, որպեսզի դրանք այլեւս երբեք չկրկնվեն:  «Կարեւոր է հիշել եւ գործել, որպեսզի սարսափները չկրկնվեն: Հայերին մաղթում եմ, որ նրանց պատմության հաջորդ էջերը գրվեն միայն ոսկե տառերով», - ամփոփել է Զդենեկ Շկրոմախը: