Դարֆուրում շրջանի վարչական կառուցվածքին վերաբերող հանրաքվեին մասնակցած բնակչության 97 տոկոսը քվեարկել է գործող համակարգի պահպանման օգտին: Այդ մասին ասված է հանրաքվեի պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:  

Քվեարկությանը 3,21 մլն մարդ է մասնակցել, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով   Reuters-ին:

Ապրիլի 11-ին Դարֆուրում մեկնարկել է շրջանի վարչական կառուցվածքին վերաբերող հանրաքվեն: Գրեթե  7,5 մլն բնակչությանը հնարավորություն է տրվել քվեարկելու տարածքի` 5 նահանգի միջեւ գործող բաժանման կամ մեկի մեջ միավորվելու օգտին: