Մասաչուսեթսի նահանգի Կապիտոլիումում (վարչակազմի նստավայրում) հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայտնում է նահանգի հեռուստաալիքներից մեկը` WWLP-ը:
Կապիտոլիումում քաղաքական առաջնորդներ եւ Բոստոնի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ են հավաքվել:
Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերը եւ նահանգի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ռոբերտ դե Լեոն, ինչպես նաեւ մի շարք պատգամավորներ մասնակցել են արարողությանը, որը Մասաչուսեթսի հայերի միավորման եւ հույսի խորհրդանիշ է դարձել,-ասված է ռեպորտաժում:
«Մենք պիտի այնպես անենք, որ մարդկայնության ոգին հաղթի անմարդկայնությանը: Այսօրվա հիշատակի արարողությունը մեզ կօգնի ամրապնդել այդ մտադրությունը», - հայտնել է դե Լեոն:





























