ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Գերմանիան ակտիվ մասնակցություն ունենա Ռուսաստանի ռազմական զսպման հարցում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համապատասխան կոչով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կլինի ապրիլի 25-ին Հանովերում նախանշված գագաթաժողովի ընթացքում: Այս մասին գրում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության փաստաթուղթը:

Օբամայից եւ Մերկելից բացի, հանդիպմանը մասնակցելու են նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի վարչապետեր Դեւիդ Քեմերոնն ու Մատեո Ռենցին, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Der Spiegel-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի համաձայն, ԱՄՆ-ն պնդում է, որպեսզի Գերմանիան զգալիորեն ընդլայնի ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների ռոտացիային, որոնք տեղակայվելու են Բալթյան երկրներում, Լեհաստանում եւ Ռումինիայում: Ընդ որում, ըստ DW-ի, Վաշինգտոնը հույս ունի, որ Գերմանիան, ինչպես եւ Մեծ Բրիտանիան, այդ նպատակով զինվորներ եւ ռազմական տեխնիկա կտրամադրեն, ինչի մասին Օբաման արդեն խոսել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում: