Ֆրանսիայի հյուսիսային Նոնանկուր քաղաքում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 5 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է BFMTV-ն:
Ըստ Gazeta-ի, մեկ մարդ դեռեւս փլատակների տակ է, եւս մեկն անհետ կորած է համարվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Նոնանկուրում բնակելի շենքում տեղի որոտացած հզոր պայթյունի մասին: Նախնական տեղեկություններով, պայթյունի պատճառը գազի արտահոսքն է:




























