Ամերիկյան Արիզոնա նահանգի Չանդլեր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ՝ վիրավորելով երկու իրավապահի: Չանդլերի ոստիկանության վարչության հաղորդմամբ, հանցագործը պատասխան կրակի արդյունքում սպանվել է:
Դեպքը տեղի է ունեցել Walmart ցանցի խանութներից մեկում: Խանութի աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել՝ ծառայողական տարածքից անհայտ տղամարդուն դուրս բերելու համար: Երբ իրավապահները դեպքի վայր են ժամանել, տղամարդը կրակ է բացել: Ոստիկանները ստիպված են եղել պատասխան կրակ բացել:
Ըստ ՏԱՍՍ-ի, վիրավոր ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը կայուն է գնահատվում:





























