Ամերիկյան սենատոր Մարկ Քըրքն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է անում 1.5 մլն հայերի սպանությունը ցեղասպանություն ճանաչել:

«Մինչ մենք պատրաստվում ենք ապրիլի 24-ին հիշատակել Հայոց ցեղասպանության տարելիցը, ես նախագահի վարչակազմին կոչ եմ անում 1915-23 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 մլն հայերի սպանությունը ցեղասպանություն կոչել: Անցյալի ցեղասպանությունների ճանաչումը չափազանց կարեւոր է ապագայում դրանք կանխելու համար: Այդ պատճառով շատ կարեւոր է ազնվորեն խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ»,- ասված է նրա հայտարարությունում:

2015 թվականին Քըրքն ու նրա գործընկեր Ռոբերտ Մենենդեսը ներկայացրել են թիվ 140 բանաձեւը, որը կազմել են Կոնգրեսի երկու կուսակցությունների ներկայացուցիչները: Դրանում նախագահի վարչակազմին կոչ էր արվում հիշատակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: