Ֆրանսիայի հյուսիսային Նոնանկուր քաղաքում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է BFMTV-ն:
Տուժած կնոջը դուրս են բերել փլատակների տակից, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ըստ Le Point-ի, բնակարանատերը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, լուրջ վնասվածքներ չի ստացել, իսկ նրա հարեւանին հիվանդանոց են տեղափոխել:
Gazeta-ն հիշեցնում է, որ ավելի վաղ հաղորդվել էր 5 տուժածի մասին: Նախնական տեղեկություններով, պայթյունի պատճառը գազի արտահոսքն է:




























